27 01 2024

ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք

ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք

Հունվարի 26-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք, որի նպատակն էր զինծառայողներին ծանոթացնել ժամանակակից պատերազմների ընթացքում իրականացվող ոչ համաչափ գործողությունների բնույթին, կատարելագործել զինանձնակազմի ռազմավարական և մարտավարական հմտությունները։  Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Տարբեր զորատեսակների, այդ թվում նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ցուցադրական պարապմունքի շրջանակում ներկայացվեցին հայրենական ռազմարդյունաբերության տեխնիկական նորագույն միջոցներն ու դրանց կիրառման կարգը:

Վարժանքի ավարտին Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով գերատեսչական մեդալներով պարգևատրված մի շարք սպաների պարգևները հանձնեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ