19 12 2023

Ալավերդիում գյուղապետեր են ազատվել պաշտոններից

Ալավերդիում գյուղապետեր են ազատվել պաշտոններից

Ալավերդու համայնքի ավագանին դեկտեմբերի 18-ին արտահերթ նիստ է անցկացրել՝ 29 օրակարգային հարցով։ «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ փոխքաղաքապետը բոյկոտել են նիստը։

Ներկա են գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 13 անդամներն ու «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած Սիմոն Զախարովը։

Ավագանու որոշմամբ՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել ՔՊ խմբակցության քարտուղար Հարություն Ձավարյանը՝ փոխարինելով Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Տիգրան Պապոյանին, իսկ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում ավագանին հաստատել է Արթուր Շախկուլյանի թեկնածությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ