26 11 2023

Աննախադեպ ֆլեշմոբ՝ Դալմա Գարդեն մոլում



 

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, աննախադեպ ֆլեշմոբ է տեղի ունեցել Դալմա Գարդեն մոլում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ։

Հաճախորդներն իրենց սևուրբաթյան գնումներն են կատարել, երբ լսվել է թմբուկի բարձր ձայնը, իսկ հետո մոլի տարբեր անկյուններից երաժիշտները սկսել են հավաքվել կենտրոնական հատվածում ու կատարել Ռավելի հայտնի Բոլերո ստեղծագործությունը։ Րոպեներ անց Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Մաեստրո Էդուարդ Թոփչյանը, հենց շատրվանի միջից միացել է իր նվագախմբին։

Մանրամասն՝ կարճ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ