07 11 2023

Ոստիկանությունը հորդորում է նոյեմբերի 10-ից 12-ը մարզահամերգային համալիր գալ առանց զենքի

Ոստիկանությունը հորդորում է նոյեմբերի 10-ից 12-ը մարզահամերգային համալիր գալ առանց զենքի

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

«Հարգելի՛ քաղաքացիներ,
2023 թ. նոյեմբերի 10-ից 12-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Սամբոյի 2023 թվականի աշխարհի առաջնության ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` հորդորում ենք միջոցառման վայր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, այցելել առանց զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների, ծակող-կտրող գործիքների, ապակյա տարաների, դյուրավառ նյութերի և նմանատիպ այլ իրերի ու առարկաների: Միջոցառման վայրի հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն: Վերը նշված իրեր և առարկաներ հայտնաբերելու դեպքում դրանք առգրավվելու են: Դեպի ՄՀՀ տրանսպորտային միջոցների շարժը թույլատրվելու է միայն հատուկ անցագրերով: Ոստիկանությունը կոչ է անում կազմակերպվող հրապարակային միջոցառումների ընթացքում պահպանել համակեցության կանոնները, ինչը յուրաքանչյուրիս բարոյական պարտականությունն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ