28 10 2023

Հերթական դավադիր ծրագիրն է․ Արմեն Գրիգորյան

Հերթական դավադիր ծրագիրն է․ Արմեն Գրիգորյան

ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյնաը գրում է․

«Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի խնդիրը չունի մասնագիտական լուծում, այն բացառապես քաղաքական է։

Արձանագրենք, որ այդ դասագիրքն արդեն մերժված է։

Մնաց Նիկոլն էլ հասկանա, որ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը հայ ժողովուրդը մերժեց, մերժելով նաև հեղինակին։ Իմիջայլոց այդ գրքին և հեղինակին պաշտպանող նախարարը լրջագույն խնդիր է հայ ազգի համար։ Նիկոլը նույնիսկ նրան ազատելով պաշտոնից կարող է ժամանակ շահել ...

Երբ երկրում իշխանության են գալիս իզմերից հրաժարվածները, այդ ժամանակ նպաստավոր դաշտ է ստեղծվում աշխարհաքաղաքացի ձևավորելու վտանգավոր ծրագիր իրականացնողների համար։ Հարմար տեղավորվում են կարևոր պաշտոններում և ինչպես դասականը կասեր պարույրի նման երեխաների ուղեղներում նստեցնում են նեոլիբերալ, գլոբալիստական արժեքները։ Ոչ մի պատահականություն չկա պատմության դասագրքի բովանդակության և դա ատամներով պաշտպանող ԿԳՄՍ նախարարի տեսակի կապի միջև։

Սա հերթական դավադիր ծրագիրն է, որն իրականացվում է այս իշխանությունների առաջին իսկ օրից։

Երբ այդ նախարարությունը դեռ ԿԳՄՍ չէր կոչվում, այլ` ԿԳՆ էր, այդ ժամանակ արդեն սկսվել էր արշավը Հայոց պատմության և լեզվի դեմ։

2019-ի այդ օրերին ՀՅԴ երիտասարդները բարցրաձայնում էին այս աղետալի հետևանքների մասին։ Հասարակության մի մասը հասկանում և աջակցում էր, մյուսները դեռ շնչում էին էյֆորիան։ Այսօր արդեն, դպրոցից են աղավաղում մեր պատմությունը, որ ԲՈՒՀ-ում հետո խնդիրը լուծված համարվի։

Էյֆորիան հենց թուլացավ, իսկ դա թուլացավ համավարակի ընթացքում հիմարություններ անելով, պատերազմով ջարդեցին ապազգային ընթացքի դեմ ընդդիմանալու ունակ հայի ոգին։

Մնացել է, որ այդ դասագիրքը պաշտպանողները հղում անեն Ալմաթիի հռչակագրին և հարցը փակեն»։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ