21 10 2023

Ենթադրում եմ՝ Սամվել Բաբայանի կողմից ուղղորդված 30 անձ եկել էին սադրանքներ անելու. Արցախցի

Ենթադրում եմ՝ Սամվել Բաբայանի կողմից ուղղորդված 30 անձ եկել էին սադրանքներ անելու. Արցախցի

Արցախցի Նարե Սիմոնյանը նախօրեի երեկոյան տեսանյութ է տարածել իր էջում՝ «Արցախցիների շրջանում պառակտումներ հրահրելու, շուրջբոլորը մեղավորներ փնտրելու, Արցախի դավաճանական հանձնման միակ մեղավորի ու պատասխանատուի մասին» խորագրով։ Ֆեյսբուքյան եթերում նա, մասնավորապես, ասել է․

 «Երբ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ պետք է ասուլիս տա, խոսի ու հարցերի պատասխաները տա, այսօր նիկոլական ուժի կողմից ուղղորդված, ենթադրում եմ հենց Սամվել Բաբայանի կողմից ուղղորդված, երևի մի 30 անձ եկել էին սադրանքներ անելու, կռիվներ հրահրելու, անհասկանալի պահանջներ դնելու, որ պետք է ներկայացուցչությունը փակվի և այլն, բայց նրանք այնտեղ մեծամասնություն չէին կազմում․․․ Երբ ես զայրացած խոսել էի ու արդեն էնտեղ նստած սպասում էի, տարբեր երիտասարդ խմբեր մոտեցան, ասացին, որ իրենք էլ չեն հասկանում՝ ինչ եղավ, չէին ուզում այս սադրանքները, որ չի կարող լուծարվել Արցախի Հանրապետությունը: Սակայն Նիկոլ Փաշինյանը, ենթադրում եմ, իր հավատարիմ արցախյան խոսափող Սամվել Բաբայանի միջոցներով, այնտեղ էր հրավիրել երևի մի 30 հոգու, և երբ ես խոսում էի, որ Նիկոլ Փաշինյանն է այս ամենի մեղավորը, այդ մարդիկ սկսեցին գոռալ, որ գնամ այնտեղից, ասացին, Փաշինյանն իրենց լավ է նայում, այդ նա է, որ թույլ է տալիս, որ այս հողի վրա ապրեմ։ Նիկոլ անհողը չի կարող ինձ թույլ տալ սեփական հողում ապրել․․․»,- նշել է Նարեն՝ անդրադառնալով ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիային։ Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ