21 10 2023

Կարմիրբերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանին պարգևատրվել է ոսկե մեդալով

Կարմիրբերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանին պարգևատրվել է ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը  ոսկե մեդալով է պարգևատրել կարմիրբերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանին։

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով և 10-րդ կետով.

1. Հասարակական կարգի պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով», - ասվում է Ավինյանի ստորագրած որոշման մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ