03 10 2023

ԱԺ-ն իրավասու չէ Հռոմի ստատուտը վավերացնել առանց սահմանադրական փոփոխությունների. Մինասյան



«Տրամաբանական կլիներ, որ այսօրվա օրակարգում առաջին հարցերից մեկը լիներ  իրավիճակի վերլուծության գնահատման և մեր անելիքնրի մասին՝ ժողովրդի ներկայացուցչական մարմնի դիրքորոշումը, բայց տեսնում ենք, որ չկա նման բան: Գուցե պատճառը նա է, որ քաղաքական մեծամասնությունը փորձում է քողարել իր մեղսակցություննն այս ազգային ողբերգությանը՝  փորձելով մեղքը բարդել այլոց վրա, ինչը վտանգավոր է»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

 «Գործող իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք, անգամ հարկ չհամարվեց հենց սկզբից հարգել մեր զոհերի հիշատակը. Մինչդեռ՝  օրակարգում ներառված է հարց, որը հակասահմանադրական ընթացակարգով է ներկայացված. ԱԺ-ն իրավասու չէ Հռոմի ստատուտը վավերացնել առանց սահմանադրական փոփոխությունների»,«ասաց Արծվիկ Մինասյանը:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ