25 09 2023

Լևոնին կալանավորելը ճնշելու փոխարեն, պայքարելու ավելի մեծ ցանկություն է առաջացրել․ Սիրուշո

Լևոնին կալանավորելը ճնշելու փոխարեն, պայքարելու ավելի մեծ ցանկություն է առաջացրել․ Սիրուշո

Հայտնի երգչուհի Սիրուշոն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոնի կինն է, գրում է.

«Լևոնին ազատազրկեցին մեկ ամսով, «ոստիկաններին մեքենայում դաժան ծեծելու համար».. (անկախ նրանից, որ ամբողջ երկիրը ակնհայտ տեսել է, թե ինչպես է  լրիվ հակառակը տեղի ունենում)

Սա բնականաբար Լևոնին պայքարից հանելու և պայքարը ճնշելու իրենց փորձն է։
Այս օրերի կալանավորվածների թվում կան պատերազմի մասնակիցներ, կանայք, մարզիկներ.
մարդիկ, ովքեր թույլ չեն տալիս վերացնել ու հանձնել երկիրն ու արժեքները։

Բայց սա, ճնշելու փոխարեն, հակառակը՝ պայքարելու ավելի մեծ ցանկություն է առաջացրել։ Դա է վկայում հանրության արձագանքը, ինձ անդադար եկող բազմահազար նամակները և օրեցօր ավելացող գիտակից բազմությունը։

Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ