02 01 2024

Տարին դժվար էր. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ․․․Սիրուշո

Տարին դժվար էր. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ․․․Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքում գրառում է արել՝ տարվա ամփոփում անելով․

«Տարվա ամփոփում «հեքիաթից դուրս»

չէ, այս տարին այնքան հեքիաթային չէր, որքան մենք հատկապես վերջին օրերին փորձեցինք ներկայացնել. լրիվ հակառակը:

Անձնական դժվարությունները դեռ մի կողմ դրված՝ Լևոնի հանդեպ վայրենությունը, հետո անհիմն փակված պահելը, այդ ընթացքում երեխաների սթրեսային վիճակն ու դրա հետևանքները, մեր մասին չդադարող հիմար լուրերը, աշխատանքի մեջ արհեստականորեն ստեզծվող խնդիրները, անձնական հաշիվները փակելը, մեր դեմ աշխատող ու վարկաբեկող հսկա քարոզարշավները և այլն. այս բոլորը մի կողմ...

Տարին դժվար էր, որովհետև տեղի ունեցավ ամենասարսափելին. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ…հայրենիք... ինչ ասեմ քիչ է. անհավանական օրեր անցանք ու դեռ անցնում ենք... այդ ապրումներն ու դժվարությունները կադրից դուրս են մնում, ձեզ նախընտրում եմ ցույց տալ հեքիիաթը... ուզում եմ դժվար օրեր տեսած մարդկանց կյանքում մի քիչ հեքիաթ ավելացնել... ինձ, հավատացեք, հեշտ չէ այդ հեքիաթը ստեղծելը.. օրեր կան, երբ ոչինչ անելու ուժ ու ցանկություն չեմ ունենում ու նման օրերը շատ են: Շատ մութ կետից ինքս ինձ հանում, տանում եմ դեպի լուսավոր կետ ու հետո էլ ձեզ եմ ինձ հետ այնտեղ փորձում տանել:

Ու շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր դա տեսնում ու գնահատում են ու հասկանում են,որ նման օրերում ու պայմաններում դա անելը բացարձակ հեշտ չէ ու բավական ջանք ու կամքի ուժ է պահամջում:

Կոտրեցին մեր երազն ու հպարտության ոգին.... մեզ չենք թողնելու կոտրել,

Սեր ու առողջություն բոլորիդ ընտանիքներին, թող խաղաղ լինի տարին...»,-գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ