28 08 2023

Սևանի մակարդակը իջել է 2 սանտիմետրով

Սևանի մակարդակը իջել է 2 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը օգոստոսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.41 մ (27.08.23 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 13 սմ-ով։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը օգոստոսի 21-27-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 15.824 մլն խմ, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից օգոստոսի 27-ը ներառյալ՝ 197.141 մլն խմ:

Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 21-27-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602 մլն խմ, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 27-ը ներառյալ՝ 86.601 մլն խմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ