19 08 2023

Կենտրոնի թաղապետը «Մակարենա»-ի տակ տղամարդու գլխին ափսեներ է կոտրում․ Shamshyan.com

Կենտրոնի թաղապետը «Մակարենա»-ի տակ տղամարդու գլխին ափսեներ է կոտրում․ Shamshyan.com

Օրեր առաջ Երևանում Պուշկինի 38 հասցեում գործող Yassou ռեստորանային համալիրում «փարթի» է իրականացվել, որը կապված է եղել այդ ռեստորանային համալիրի 1 տարվա հետ։

shamshyan.com-ը  գրում է․  «Տիկտոկյան օգտատերերից մեկը տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ինչպես է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Մակարենա» երաժշտության տակ ափսեներ կոտրում։

Նշված ռեստորանային համալիրը պատկանում է դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանին, ով նույնպես ներկա է եղել միջոցառմանը ու ականատես է եղել՝ ինչպես է թաղապետն ափսեները կոտրում հավանաբար իր ընկերոջ գլխին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ