08 08 2023

Սպասվում է մինչև +40-42 աստիճան տաքություն. Արսեն Մկրտչյանը՝ հրդեհավտանգ իրավիճակի մասին



«Օգոստոսի 10-13-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և Արարատյան դաշտավայրում սպասվում է մինչև +40-42 աստիճան տաքություն»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Արսեն Մկրտչյանը՝ մանրամասնելով , որ Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։

Նման պայմանններում, ըստ Արսեն Մկրտչյանի, մեծանում է անտառային և հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման վտանգը։

 «Քաղաքացիները պետք է գիտակցեն, որ հրդեհների դեմ պայքարը միայն հրշեջների գործը չէ։ Իհարկե նրանք միշտ պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները, բայց պետք է հասկանանք, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ և մշտապես ուշադրության կենտրոնում պահել։ Ոչ մի վերահսկողություն և ոչ մի տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե մեր քաղաքացիներն ու կազմակերպությունները չգիտակցեն դրա կարևորությունը», - ընդգծեց Արսեն Մկրտչյանը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը քաղաքացիներին կոչ արեց՝ բուսածածկ, անտառային տարածքներում իրենց հանգիստը կազմակերպելիս չվառել խարույկներ, իսկ եթե, այնուամենայնիվ, պետք է վառեն, ապա դա անել միայն բաց տարածքներում, հետո էլ կրակը հանգցնել հողով կամ ջրով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ