04 08 2023

Արցախում վաճառվող ապրանքի բարձր գին նկատելու դեպքում կարող եք լուսանկարել և ուղարկել ArtsakhX-ի թեժ գծին

Արցախում վաճառվող ապրանքի բարձր գին նկատելու դեպքում կարող եք լուսանկարել և ուղարկել ArtsakhX-ի թեժ գծին

Բարձր գնով վաճառվող ապրանք նկատելու դեպքում այսուհետ կարող եք լուսանկարել և ուղարկել Artsakh X-ի թեժ գծին։

Լեռնային Ղարաբաղի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսուհետ ArtsakhX հավելվածում թեժ գիծ կգործի, հեռախոսահամարը՝ 097235099։

«Խնդրում ենք վաճառվող ապրանքների բարձր գներ նկատելու դեպքում լուսանկարել, տեսանկարահանել և ուղարկել նշված թեժ գծին՝ նշելով հստակ վայրն ու տնտեսվարող սուբյեկտը»,- նշվում է Լեռնային Ղարաբաղի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի հայտարարությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ