17 07 2023

Սունդուկյան փողոցը՝ ամառվա շոգին

Սունդուկյան փողոցը՝ ամառվա շոգին

Նկարիչ Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ. «Կներեք տհաճ լուսանկարի համար. միգուցե ընտրություններից առաջ այսպես են աշխատում: Սունդուկյան փողոցը՝ ամառվա շոգին»:

Հիշեցնենք, որ այսօր ավագանու նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել է, որ աղբահանություն իրականացնող մեքենաներից մի քանիսը փչացել են.

«Այն տեխնիկան որը ձեռք է բերվել, ենթադրվում է, որ պետք է 10 տարի ծառայեր, և այս փչանալու ցուցանիշը մեծ մտահոգությունների առիթ է տալիս, սա ահազանգ է, որ այս տեխնիկայով հեռու չենք գնալու: Մենք ունենք 4 հավելյալ մեքենա, որ պետք է դուրս գա փողոցներ»:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ