06 07 2023

Իրականացվելու է շփոթության աստիճանի նմանություն ունեցող ապրանքային նշանների փորձաքննություն

Իրականացվելու է շփոթության աստիճանի նմանություն ունեցող ապրանքային նշանների փորձաքննություն

«Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ձեռք բերած վերջին սերնդի սարքավորումների շնորհիվ հնարավորություն է ընձեռվել արդեն իսկ իրականացվող փորձաքննություններն ու հետազոտությունները համալրել փորձաքննության նոր տեսակներով և ուղղություններով։

Արդարադատության նախարարությունից  հայտնում են, որ կենտրոնի հոգեբանական, լեզվաբանական և մշակութաբանական փորձաքննություններ իրականցնող բաժինների ակտիվ համագործակցության արդյունքում Փորձագիտական կենտրոնի գործունեության մեջ առաջին անգամ իրականացվել է համալիր փորձաքննություն՝ ապրանքային նշանների շփոթության աստիճանի նմանության գնահատման ուղղությամբ։ Փորձաքննության այս ենթատեսակի նպատակն է ճշգրիտ մասնագիտական հիմնավորումներով հերքել կամ հաստատել տարբեր ապրանքային նշանների միջև դատական վեճերով քննարկվող այն նմանությունները, որոնք կարող են շփոթություն առաջացնել սպառողի մոտ։

Նման փորձաքննությունների շրջանակներում ուսումնասիրման ենթակա են, ինչպես անվանումների լեզվաբանական առանձնահատկությունները (նշանակություն, բառակազմություն, կիրառելիություն և այլն), այնպես էլ գրաֆիկական դիզայնի, պատկերանշանի և մշակութաբանական հետազոտման ենթակա այլ տարբերանշաններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ