24 06 2023

Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Սերգո Երիցյանի ընտանիքին

Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Սերգո Երիցյանի ընտանիքին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Կրթության և գիտության նախկին նախարար, հեռուստալրագրող Սերգո Երիցյանի մահվան կապակցությամբ․

«Ցավով տեղեկացա ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, վաստակավոր լրագրող և գիտնական Սերգո Երիցյանի անժամանակ մահվան մասին:

Ցավակցում եմ Սերգո Երիցյանի ընտանիքին և հարազատներին»:

Սերգո Երիցյանը մահացել է ԱՄՆ-ում՝ 66 տարեկան հասակում՝ երկարատև հիվանդությունից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ