16 06 2023

Հետաքրքիր զուգադիպություն էր երեկ․ Փաշինյանը, ՀՀ խորհրդանիշների օրը, վարկաբեկում էր մեր խորհրդանիշները․ Մինասյան



«Երեկ Հայաստանի խորհրդանիշների օրն էր, բայց հետաքրքիր զուգադիպությամբ երեկ նաևպառլամենտում Նիկոլ Փաշինյանն էլ էր վարկաբեկում մեր խորհրդանիշները։ Հետաքրքիր զուգադիպություն էր՝ ադրբեջանական հարձակում, Նիկոլ Փաշինյանի կողմից վարկաբեկում»,-ԱԺ-ում ճեպզրույցի ժաանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Երեկ ադրբեջանցիների ռաջխաղացման փորձի և հայկական տարածքում ադրբեջանական դրոշ տեղադրելու հետ կապված նա նշեց, որ միանշանակ դատապարտելի ու անընդունելի է նման վարքագիծը, մերժելի է, երբ Հայաստանի տարածքում փորձ է արվում ադրբեջանական դրոշ տեղակայել։

«Բայց այդ բոլոր հարցերի պատասխանը մենք պետք է փնտրենք այն հիմնական օրակարգի մեջ, որը առաջ է մղում Հայաստանի գործող իշխանությունը։ Նորից չկրկնեմ այն այլանդակ թեզերը, որոնք մաքուր ադրբեջանա-թուրքական են՝ սկսած Արցախի կարգավիճակից, ավարտված կեղծ խաղաղասիրական հայտարարություններով։ Քեզ սպանում են, դու ասում ես՝ խաղաղություն, քեզ գնդակահարում են, դու ասում ես՝ խաղաղություն, մտնում են քո տարածք, դու ասում ես՝ խաղաղություն, մինչև ե՞րբ։ Եվ ամենևին մեր կոչն Ադրբեջանին պատերազմ հայտարարելը չէ, այլ , առնվազն միջազգային մակարդակում, դիվանագիտական մակարդակում հասնել այն բանի, որպեսզի զսպվի Ադրբեջանի այս անհագ ցանկությունը, որն անընդհատ բավարարվում է Հայաստանի գործող քաղաքական իշխանության հանձնվողական, պարտվողական վարքագծով»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ