14 06 2023

Զովք գյուղում երկու քաղաքացի կայծակահարվել են

Զովք գյուղում երկու քաղաքացի կայծակահարվել են

Հունիսի 14-ին՝ ժամը 09։28-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովք գյուղի մոտակա սարում երկու քաղաքացի կայծակահարվել են․ սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ղ․-ն (ծնված 1982 թ.) և Մ․ Խ․-ն (ծնված 1988 թ.) տեղի ուժերով իջեցվել են սարից:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ