12 06 2023

Սիլվիո Բեռլուսկոնին մահացել է

Սիլվիո Բեռլուսկոնին մահացել է

 

87 տարեկան հասակում մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։ Այս մասին հաղորդում են իտալական լրատվամիջոցները։

Նա մահացել է Միլանի հիվանդանոցում։

Սիլվիո Բեռլուսկոնին որպես վարչապետ երկիրը ղեկավարել է մի քանի անգամ՝ 1994-1995, 2001-2006, 2008-2011 թվականներին։

Նա «Միլան» ֆուտբոլի ակումբի սեփականատերն էր, խոշոր գործարար, Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ