10 06 2023

Նոյեմբերյանում սելավը քշվել-տարել է ընտանի կենդանիներ. լրագրող

Նոյեմբերյանում սելավը քշվել-տարել է ընտանի կենդանիներ. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանը, որ ապրում է Տավուշում, ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է տեղումների հետևանքները.

«Սելավները վնասել են ցանքերը, քշել ընտանի կենդանիներ, ջարդել ավտոմեքենաներ

Ժողովրդական  խոսք կա՝ երաշտից սով չի  լինի, եկից(երկար շարունակվող անձրևներից) սով կլինի։

Արդեն մեկուկես ամիս է, ինչ Տավուշի մարզում գրեթե ամեն օր անձրևներ են տեղում։ Սա խնդիրներ է ստեղծում նաև խոտհունձը ժամանակին կատարելու համար։ Հունիսի 6-ի  տեղատարափ անձրևը Նոյեմբերյան  համայնքի բնակավայրերում  սելավների պատճառ է դարձել, փոքր գետերը վարարել, դուրս էին եկել հունից  Սահմանամերձ  Դովեղ գյուղում Նոյեմբերյան քաղաքի անտառներից  սկիզբ  առնող գետակը դուրս գալով հունից՝ բավական տարածք քշել, ջարդել էգյուղի բնակչուհիներից մեկին պատկանող մարդատար ավտոմեքենան։

Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնեցին, որ հունիսի 6-ի հորդ անձրևները և դրանցից  առաջացած  սելավները մեծ վնասներ են պատճառել Նոյեմբերյան, Կողբ, Դովեղ բնակավայրերի բնակիչների գույքին,  ցանքատարածություններին,սելավը  քշվել -տարել է ընտանի  կենդանիներ վնասվել առնվազն 4 մարդատար ավտոմեքենա։   

Հունիսի 12-ից սկսած  համայնքային  հանձնաժողովը  կհաշվարկի  բնական տարերքի պատճառած վնասները, դրանք կներկայացնի Տավուշի մարզպետարան։ Թե վնասների համար պետության կողմից որևէ փոխհատուցում կամ աջակցություն կտրվի, հայտնի չէ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ