24 05 2023

1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստը կվճարվի անկանխիկ

1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստը կվճարվի անկանխիկ

Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով։ Միայն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, իրենց ցանկությամբ, նպաստը կարող են շարունակել ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։  

Հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից

Այն ընտանիքները, որոնք մինչև հունիսի 30-ը դիմում չեն ներկայացնի վճարման եղանակը փոխելու համար, նպաստի տրամադրումը ծրագրային գործիքի կիրառմամբ կդառնա անկանխիկ, իսկ բանկը կընտրվի պատահականության սկզբունքով (հաշվի առնելով տվյալ բնակավայրում նպաստն անկանխիկ ստացող ընտանիքների համամասնությունները՝ ըստ վճարող բանկերի):  

Այսպիսով, քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստ ստացող ընտանիքների չափահաս անդամներից որևէ մեկը մինչև հունիսի 30-ը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն և ներկայացնի վճարման եղանակի փոփոխության դիմում՝ հետագայում համակարգի կողմից ընտրված բանկի մասին տեղեկանալու համար առաջացող հերթերից խուսափելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ