24 05 2023

Առաջարկում եմ վերնագրել Մնացական Մարտիրոսյանի և Արմեն Դանիելյանի անվան դատական բարեփոխումների ռազմավարություն․ Խամոյան



ԱԺ-ում  դատավորների ընտրության հարցն է  քննարկվում։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի  թափուր տեղի համար առաջադրվել է 3  թեկնածու՝ Արմեն Դանիելյանը, Ելիզավետա Դանիելյանը, Արսեն Նիկողոսյանը։  Արմեն Դանիելյանին ներկայացնելու համար ձայնը տրվեց  ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանին, որից հետո , պատգամավորներն հարցեր ուղղեցին հիմնական զեկուցողին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց․ «Ես ուզում էի մտաբերել, թե 20 տարուց ավելի դատական համակարգում եղած Արմեն Դանիելյանի մասին կարո՞ղ եմ մտաբերել որեւէ մեկ դրական մեկնաբանություն մասնագիտական հանրության կողմից։ Եվ այդպես էլ չկարողացա մտաբերել։ Եվ կարծում եմ՝ առհասարակ գաղտնիք չէ, որ պարոն Դանիելյանն այն դատավորն է եղել, որ երբեք էլ մեծ հաշվով չի վայելել մասնագիտական հանրության սերն ու հարգանքը»։

Խամոյանը դիմեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանին․ «Դուք դատական բարեփոխումների ընթացքի մեջ եք, ես առաջարկում եմ այդ բարեփոխումները վերնագրել հետեւյալ վերնագրով, օրինակ, Մնացական Մարտիրոսյանի եւ Արմեն Դանիելյանի անվան դատական բարեփոխումների ռազմավարություն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ