13 03 2023

Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության 2023-ի հաղթողները

Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության 2023-ի հաղթողները

Լոս Անջելեսի «Dolby» թատրոնում կայացած «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն ֆիլմ ճանաչվեց Դեն Կվանի և Դենիել Շայներտի «Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմը։

Մյուս մրցանակակիրները.

Լավագույն դերասան` Բրենդան Ֆրեյզեր («Կետ»),

Լավագույն դերասանուհի` Միշել Յեո (Ամեն ինչ ամենուր և միանգամից»),

Լավագույն ռեժիսոր՝ Դեն Կվան և Դենիել Շայներտ («Ամեն ինչ ամենուր և միանգամից»),

Լավագույն երգ` «Naatu Naatu» («RRR. Մոտակայքում մռնչում է հեղափոխությունը»),

Լավագույն արտասահմանյան ֆիլմ՝ «Արևմտյան ճակատում նորություն չկա», ռեժիսոր՝ Էդվարդ Բերգեր,

Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Պինոկիո Գիլերմո դել Տորո»,

Լավագույն օպերատոր ՝ Ջեյմս Ֆրենդ («Արևմտյան ճակատում նորություն չկա»),

Լավագույն օրիգինալ սցենար` «Ամեն ինչ ամենուր և միանգամից»,

Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Տղան, խլուրդը, աղվեսը և ձին»,

Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ` «Հրաժեշտ իռլանդական ձևով»,

Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ`«Փղերին հմայողները»,

Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք` «Արևմտյան ճակատում նորություն չկա»,

Լավագույն կոստյումներ` Ռութ Է. Քարտեր («Սև հովազ. Հավերժ Վականդա»,

Իսկ ահա կանադացի ռեժիսոր Դենիել Ռոերի «Նավալնի» ֆիլմն Օսկար մրցանակ է ստացել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։

Նշենք, որ այս տարի առաջին անգամ օսկարի պատմության մեջ կարմիր գորը կարմիր չէր: «Օսկար»-ի կազմակերպիչներն իրենց ընտրությունը հիմնավորել են՝ ասելով, որ ցանկանում են, որ մայրամուտին ճանապարհը ծովափ հիշեցնի։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ