06 03 2023

Տեղի կունենա Արցախում զոհված ոստիկանների հոգեհանգստի արարողությունը

Տեղի կունենա Արցախում զոհված ոստիկանների հոգեհանգստի արարողությունը

Մարտի 5-ին Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման ժամանակ անմահացած ոստիկանների՝ Արմեն Բաբայանի, Դավիթ Դանիելյանի և Արարատ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին ժամը 17:00-ին՝ Ստեփանակերտի ՍԲ Հակոբ եկեղեցում: Արմեն Բաբայանի և Դավիթ Դանիելյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 7-ին Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրպանթեոնում, Արարատ Գասպարյանի հուղարկավորությունը՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում: Այդ մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ