28 02 2023

Ատեստավորման միջոցով աշխատավարձի աճի մեխանիզմ եք գործադրում․ ի՞նչ գումարի մասին է խոսքը․ Մինասյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին



Խորհրդարանը քննարկում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։  ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սրիմոնյանից «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետարքրքվեց․  «Կառավրությունը որոշակի նոր փիլիսոփայություն է առաջարկում, այսիքն՝  ատեստավորման միջոցով աշխատավարձի աճի կամ վարձատրության աճի մեխանիզմ եք գործադրում փաստորեն։ Արդեն պատկերացում ունե՞ք, թե ի՞նչ գումարի մասին է խոսքը, կամ կանխատեսմամբ որքա՞ն է բարձրացումը, և երկրորդ՝ արդյո՞ք սա վերաբերվում է  ԱԱԾ արտաքին հետախուզական այն ծառայությանը, որը պետք է ստեղծվի թե՞ միայն ԱԱԾ-ի համար է»,-հետաքրքրվեց Արծվիկ Մինասյանը։

Նյութի մանրամասները՝ տեսանյութում ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ