16 02 2023

Քա՞նի նորածնի է Հայաստանում տրվել Նիկոլ անունը 2018 թվականին և հիմա․ Վիճակագրական կոմիտեի թվերը

Քա՞նի նորածնի է Հայաստանում տրվել Նիկոլ անունը 2018 թվականին և հիմա․ Վիճակագրական կոմիտեի թվերը

 

Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել ՀՀ վիճակագրական կոմիտե՝ պարզելու համար, թե մինչ հեղափոխությունը և հեղափոխությունից հետո քա՞նի նորածնի է Հայաստանում տրվել Նիկոլ անունը։ Պարզվում է՝ այդ անունը Հայաստանում ամենաշատը դրվել էհեղափոխական՝ 2018 թվականին։

Այսպես, եթե 2018-ին Նիկոլ անունը նորածիններին տրվել է 13 անգամ, ապա 2022-ին՝ ընդամենը 2։

Նիկոլ անվանակոչված նորածինների թվաքանակը հետևյալն է․

  • 2016թ․ - 3
  • 2017 – 2
  • 2018 – 13
  • 2019 – 5
  • 2020 – 3
  • 2021 – 5
  • 2022 – 2

Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխության ընթացքում և հետո սկսեցին արտադրվել Նիկոլ Փաշինյանի դեմքով օղի, մայկաներ, գլխարկ, անգամ՝ մոմեր, որոշներն էլ երեխաներին անվանակոչեցին ի պատիվ Նիկոլ Փաշինյանի։ Բայց դա՝ միայն 2018-ին։ 

Հատկապես 2020 թվականի պատերազմից ու կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանին հրապարակավ աջակցելը դարձավ ամաչելու պատճառ։ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն անգամ առաջարկում էր հավաքել Փաշինյանի պատկերով և «դուխով» գրությամբ բոլոր իրերը և թափել աղբամանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ