14 02 2023

Ա՛յ շուն-շանորդիներ, ձե՛զ եմ դիմում, օգնություն ունեք՝ տվեք Արցախին․ քաղաքացի



Մի շարք զինվորականներ, հիմնականում կամավորական «Խաչակիրներ» ջոկատի անդամներ, շարունակում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ։ Նրանք դժգոհում են աշխատավարձից, պնդում՝ պետք է լուծեն իրենց բնակարանների խնդիրը։ Հավաքվածների պնդմամբ՝ իրենցից շատերը տարիներ շարունակ խրամատում են, բայց մինչև հիմա տուն չունեն, վարձով են ապրում։

Կամավորականների  ակցիային էին  միացել նաև՝  քաղաքացիներ․ նրանցից մեկն իր խոսքում անդրադառնալով՝ Թուրքիային օգնելու ՀՀ իշխանության քայլին ասաց․ «Մեր քույր ու եղբայրները սովամահ են լինում, սառչում են Արցախում  սրանք օգնություն են ուղարկում Թուրքիա․ ․․ Շան տեղ դրեցի՞ն ձեզ ։ Ա՛յ շուն-շանորդիներ, ձե՛զ եմ դիմում, օգնություն ունեք՝ տվեք Արցախին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ