19 01 2023

Հրդեհի հետևանքով զոհված Տարոն Ղարիբյանը 20 տարեկան էր, փետրվարին պետք է զորացրվեր. Sputnik Արմենիա

Հրդեհի հետևանքով զոհված Տարոն Ղարիբյանը 20 տարեկան էր, փետրվարին պետք է զորացրվեր. Sputnik Արմենիա

Տարոնը 20 տարեկան էր։ Փետրվարին պետք է զորացրվեր։ Չափազանց համեստ, լուռ, հարմարվող ու համբերատար։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես է նկարագրել այսօր Գեղարքունիքի մարզում զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Տարոն Ղարիբյանին նրա դասղեկ, Ուրցաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Դիանա Գրիգորյանը։

«Դեռ փոքր տարիքից մասնակցում էր գյուղատնտեսական աշխատանքներին։ Շատ նվիրված էր ընտանիքին, միշտ օգնում էր ծնողներին, ընտանիքի կողքին էր»,– պատմում է Դիանա Գրիգորյանը։

Տարոն Ղարիբյանը երկու մեծ եղբայր ուներ և մեկ դպրոցական քույր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ