25 12 2022

Գորիսում բացվում է «Դավիթ Բեկ» փողոցը․ ՈւՂԻՂ



Գորիս քաղաքում տեղի է ունենում Դավիթ Բեկ փողոցի բացումը։

Պատմության մեջ առաջին անգամ Ակները Գորիսին կկապվի ուղիղ, ասֆալտապատ ճանապարհով։ Նախորդ տարի իրականացվել է ճանապարհի  մի հատվածը, այս տարի այն ամբողջովին ավարտին է հասցվել: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 450 մլն ՀՀ դրամ է:

Տեղի է ունենում նաև Գորիս համայնքի Ակներ բնակավայրի խաղահրապարակի բացման արարողություն։ Խաղահրապարակը տեղադրվել է Գորիսի համայնքապետարանի և ՄԱԶԾ «Կայուն համայնքեր» ծրագրի հետ համատեղ նախաձեռնությամբ։ Ծրագրի շրջանակներում թվով 9-րդ խաղահրապարկն է տեղադրվում համայնքում:

 Միջոցառումներն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ