16 12 2022

Վարդենիսում ամանորյա զարդարանք ու տոնածառ չի լինի այս տարի

Վարդենիսում ամանորյա զարդարանք ու տոնածառ չի լինի այս տարի

 

Վարդենիսում ամանորյա զարդարանք ու տոնածառ չի լինի այս տարի: Այս մասին հայտնում է Վարդենիսի համայնքապետարանը:

«Սիրելի' վարդենիսցիներ, բոլորիս հիշողություններում դեռ թարմ է Ադրբեջանի կողմից սանձազերված սեպտեմբերյան ագրեսիան։

Վարդենիս համայնքը ագրեսիայից ամենաշատ վնաս կրած համայնքներից է։ Մենք չենք մոռացել հանուն հայրենիքի հերոսաբար ընկած մեր արի տղաներին, իրենց կորստի ցավը մեր սրտերում է։

Այս ցավալի հանգամանքները հաշվի առնելով` Վարդենիսի համայնքապետարանը որոշում է կայացրել. Վարդենիս համայնքում ամանորյա ավանդական զարդարանք այս տարի չանել։

Սիրելի' վարդենիսցիներ, հուսով ենք` ըմբռնումով կմոտենաք, իսկ մեր երեխաների համար կկազմակերպվեն ամանորյա հետաքրքիր միջոցառումներ։

Հարգանքով` Վարդենիսի համայնքապետարան»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ