16 11 2022

Անորոշ է, թե՝ հայտարարության ո՞ր տեքստն է քվեարկվում․ ընդդիմությունը հստակեցման համար ընդմիջում խնդրեց



«ԱԺ-ի փաթեթում, տեղեկանքների մասում, դրված է հայտարարության մի նախագիծ, որը չի համապատասխանում կառավարության հաստատած տարբերակին»,-այս մասին ԱԺ-ում, վարման կարգով իր խոսքում ասաց «Հայաստան Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ընթերցելով տարբերակված տեքստերը։

 «ԱԺ ներկայացված տեղեկանքների բաժնում հայտարարության տեքստում «Լեռնային Ղարաբաղի»-ի բառից հետո օգտագործվել է Արցախի հանրապետություն բառակապակցությունը, որը խիստ խրախուսելի է և հենց մեր առաջարկն է, բայց հիմա անորոշ է, թե՝ հայտարարության ո՞ր տեքստն է քվեարկվում, ուզում եմ նաև հիշեցնել, որ 2010 թվականին այս կոնվենցիայի վավերացման ժամանակ հաստատվել էր հայտարարւթյան նաև մեկ այլ տեքստ՝ «Ադրբեջանի հանրապետությունը միտումնավոր խեղթյուրում է ԼՂ խնդրի էությունը՝ հակամարտության պատճառների և հետևանքների առումով, հակամարտությունը ծագել է Ադրբեջանի՝ ԼՂ բնակչության ազատ կամքի ճնշման ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է ռազմական ագրեսիան՝ ընդդեմ ինքնորոշված ԼՂՀ-ի, դրա հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ԼՂ-ի որոշ տարածքներ»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը՝ խնդրելով 20 րոպե ընդմիջում՝ հստակեցնելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ