15 11 2022

Ծառայակցի կրակոցից մահացած 20-ամյա Վահե Հովսեփյանը 8 ամսից պետք է զորացրվեր. News.am

Ծառայակցի կրակոցից մահացած 20-ամյա Վահե Հովսեփյանը 8 ամսից պետք է զորացրվեր. News.am

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում ստացած 20-ամյա Վահե Հովսեփյանը Սյունիքի մարզի Բալաք բնակավայրից է։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեցին Սիսիանի համայնքապետարանից։

Վահեն 2023 թվականի հուլիս 12–ին պետք է զորացրվեր։

Վերջին տարիներին Վահեն ընտանիքի հետ տեղափոխվել էր Երեւան։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ