05 10 2022

Փաշինյանն էնպիսի լկտի ստեր է ասում, որ կարծես մտածում է՝ Հայաստանում ապրում է 3 միլիոն ապուշ․ Միհրդատ Մադաթյան



«Վախի մթնոլորտի պահպանումն այսօր ձեռնտու է միան Նիկոլ Փաշինյանին, պարզապես Ադրբեջանն օգնում է Փաշինյանին այդ վախի մթնոլորտը պահել, ինչի ապացույցը ամսի 13-ի հարձակումն էր և այլն, որից հետո ասպարեզ բերվեցին փաշինյանական ինֆորմացիաները՝ մոտավորապես նման բովանդակությամբ՝ կա՛մ  մենք կհամաձայնվենք Ադրբեջանի հետ, կա՛մ պատերազմ կլինի»,-այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Հարցին, ըստ որի՝ քաղաքական շրջանակները, փորձագետները Փաշինյանին հաճախ են բռնացնումստելու վրա, ուստի ի՞նչ մեխանիզմներով պետք է հակազդել, որպեսզի հասարակությունը գիտակցի, թե՝  իրականում ինչ է կատարվում և ինչ վտանգների առջև է կանգնած, հոգեբանն ասաց․

«Ստելը վախկոտի ստրատեգիա է, անվախ մարդը երբեք չի ստում, հիմա փորձենք ֆիքսել Փաշինյանի ստելու որակը։ Կա ստելու աստիճան, որ մտածում ես ոնց ստես, որ ճշմարտանման հնչի, ինքդ էլ հավատաս դրան, որ կարողանաս ճշմարտանման ներկայացել, իսկ Փաշինյանն այս պահին էնպիսի ակնհայտ լկտի ստեր է ասում, որ կարծես մտածում է՝ Հայաստանում ապրում է 3 միլիոն ապուշ»,-ասաց Միհրդատ Մադաթյանը։

«Փաշինյանը թողնում է անկյուն ընկած առնետի տպավորություն, ով շատ լավ հասկանում է, որ վերջին օրերն են եկել ու հիստերիկ քայլեր է անում»,-ասաց մեր զրուցակիցը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ