08 06 2022

Վերաքննիչ դատարանը հրաժարվում է փաստաբանին տեղեկացնել Իգոր Խաչատուրովի գործով դատական նիստի օրվա և ժամի մասին

Վերաքննիչ դատարանը հրաժարվում է փաստաբանին տեղեկացնել Իգոր Խաչատուրովի գործով դատական նիստի օրվա և ժամի մասին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 6-ից իր տրամադրության տակ ունենալով Իգոր Խաչատուրովի վերաբերյալ նյութերը արդեն 2-րդ օրն է հրաժարվում է փաստաբանին տեղեկացնել դատական նիստի օրը եւ ժամանակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Հրավիրում եմ լրատվամիջոցների եւ ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը Իգոր Խաչատուրովի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նախապատրաստվող հանցագործության վրա...

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահին եւ նույն վայրում աշխատող Տիգրան Սիմոնյանին եմ ներկայացրել հիշյալ միջնորդությունը։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սույն թվականի հունիսի 6-ից իր տրամադրության տակ ունենալով Իգոր Խաչատուրովի վերաբերյալ նյութերը արդեն 2-րդ օրն է հրաժարվում է ինձ տեղեկացնել դատական նիստի օրը եւ ժամանակը։

Երեկ եղել եմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ ինձ դատավորի աշխատակազմից հավաստիացրել են, որ դատական նիստ դեռեւս նշանակված չէ, այսօր նույնպես չեն տեղեկացրել դատական նիստի օրվա եւ ժամի մասին, իսկ հաշվի առնելով օրենսդրական պահանջը դատական նիստը կարող է առավելագույնը տեղի ունենալ վաղը։

Այդ պատճառով միջնորդել եմ ինձ անհապաղ ծանոթացնել ստացված վարույթի նյութերին ու հանկարծ մտքներով թող չանցնի, որ կարող են ձեւական ծանուցագիր «դնել» գործի մեջ փորձելով 3-օրյա ժամկետը երկարացնել։

Հիշեցնեմ, որ գլխավոր դատախազությունը դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրում էր նմանատիպ արարքի համար եւ այժմ խիստ տարակուսելի կլինի վերջիններիս լռությունը սույն գործով»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ