29 04 2022

Երիտասարդները Արցախի դրոշը տեղադրեցին Ագրարային համալսարանի մոտ



Երիտասարդներն իրազեկման ակցիա են իրականացնում Ազգային Ագրարային համալսարանում: Նրանք ուսանողներին կոչ են անում միանալ իրենց պայքարին:

Նշենք, որ չնայած սկզբում համալսարանի անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս երիտասարդներին մտնել համալսարան, հետո դասախոսներից մեկի հորդորին ընդառաջելով, որ դասամիջոց է և երիտասարդները կարող են մտնել շենք, թույլ տվեցին:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։30-ին նախատեսվում է նաև «Դիմադրության» շարժման իրազեկման երթ Երևանում: Մեկնարկը Արամ Մանուկյանի արձանի մոտից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ