28 04 2022

Քաղաքացիները մոտենում են ու խոստանում, որ կմիանան Երևանում շարունակվող պայքարին․ Արեգնազ Մանուկյան



 «Սարդարապատի քայլերթի մասնակիցների թվում եմ, շարժվում ենք դեպի Մեծամոր ․ միջավայրը հիանալի է, արձագանքները շատ դրական են , մարդիկ մոտենում են , ողջունում են, անցնող վարորդները ազդանշաններ են տալիս , բռունցք են պարզում՝ որպես միասնության նշան, բոլորը ողջունում են մեր այս սկսած  շարժումը , ովքեր մոտենում են , խոստանում են, որ կմիանան Երևանում շարունակվող  պայքարին»,-այս մասին տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի անդամ, Սարդարապատից Երևան շարժվող երթի մասնակից Արեգնազ Մանուկյանը։

«Այս մեր քայլերթով ուզում ենք ընդգծել, որ մեր հայրնիքը չենք զիջելու որևէ մեկին, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք նույնպես ուզում ենք լինի խաղաղություն, բայց՝ ոչ նվաստացած, ծնկած լինելու գնով։ Այո՛, մեզ պետք է խաղաղություն,  բայց՝ արժանապատիվ խաղաղություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ