25 04 2022

Ինչո՞ւ է քայլերթը սկսվում Իջևանից․ մեկնաբանում է Գեղամ Նազարյանը



Փաշինյանի մոտ սևեռուն մի միտք կա, որ Տավուշից տարածքներ հանձնել Ադրբեջանին։ Այս մասին Իջևանում մեկնարկած դեպի Երևան երթի ժամանակ ասաց «Հայսաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը

«Ե՛վ Ադրբեջանին, և՛ միջազգային հանրությանը, և՛ այս վարչախմբին ասում եմ, ձեր երազանքը չի իրականանալու։ Իջևանից անկլավային տարածք կոչվող տարածքը հանձնելուց հետո, մենք կտրվելու ենք, այսինքն լավագույն դեպքում թույլտվություն ենք ստանալու Ադրբեջան գնալու, Նոյեմբերյան և Վրաստան բացառապես միայն ադրբեջանցի զինվորի բարի կամքի դեպքում։ Դրա համար մեր երթը սկսվում է այստեղից»,- ասաց Նազարյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, այս կերպ ևս մեկ անգամ շեշտում են Տավուշ աշխարհի նշանակությունը․

«Եթե մենք թույլ տանք, որ այս վարչխումբը շարունակի ղեկավարել Հայաստանը, ապա Հայաստան որպես այդպիսին էլ չի լիենլու։ Այստեղ այս ժողովրդի վիճակն ավելի ծանր է լինելու, եթե սահմանային տեղաշարժեր լինեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ