20 04 2022

Վահագն Խաչատրյանը սխալ է շնորհավորել եզդիների Նոր տարին

Վահագն Խաչատրյանը սխալ է շնորհավորել եզդիների Նոր տարին

Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի նախագահի ուղերձում ասվում է․ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ:

Մալաք Թաուսը իրականում Նոր տարին չէ, այլ եզդիականության մեջ գլխավոր հրեշտակը։ Դա նույնն է ինչ հայ եղբայրներին շնորհավորեն Նոր տարվա՝ Գաբրիել Հրեշտակի առթիվ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ