04 04 2022

Ռոբերտ Քոչարյանը վնասվածք է ստացել. կմասնակցի՞ արդյոք ընդդիմության հանրահավաքին․ «Sputnik Արմենիա»

Ռոբերտ Քոչարյանը վնասվածք է ստացել. կմասնակցի՞ արդյոք ընդդիմության հանրահավաքին․ «Sputnik Արմենիա»

Sputnik Արմենիա-ն գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մեկնաբանել է նրա վնասվածքի մասին ԶԼՄ–ներում տարածված լուրը։

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Քոչարյանը Ծաղկաձորում դահուկ քշելիս վնասվածք է ստացել։ Թերթը չէր բացառել, որ նա այդ պատճառով չի կարողանա մասնակցել ընդդիմության հանրահավաքին։

Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ նախագահը վնասվածքը ստացել է մեկ շաբաթ առաջ։

«Ոչ մի սենսացիոն բան չկա, ցանկացած մարդ, որ ակտիվ սպորտով է զբաղվում, ժամանակ առ ժամանակ վնասվածքներ է ստանում։ Նախագահ Քոչարյանն այժմ տնային պայմաններում ինտենսիվ բուժում է ստանում։ Հանրահավաքին կմասնակցի նախագահը, թե ոչ, կախված կլինի նրա ինքնազգացողությունից»,– ասաց Միկոյանը։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաք կանցկացնեն ապրիլի 5-ին։ Այն կազմակերպվելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 6-ին Բրյուսել կատարելիք այցի նախօրեին։ Ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ գործող իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանն ու Արցախը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ