21  06  2019

Սահմանին գազի գնի բարձրացումը կախված է նաև քաղաքական գործոններից. Բաղրամյան



«Այս պահին բանակցությունները կատարվում են ինչպես սահմանին գազի գնի վերաբերյալ, այնպես էլ, թե ինչ տեսքով է ձևավորվելու ներքին շուկայի գինը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ հերքելով մամուլում տարածված գազի գնի թանկացման վերաբերյալ տեղեկությունները:

Պատասխանելով Yerevan Today-ի այն հարցին, թե Ռուսաստանի ներքին շուկայում հուլիսի 1-ից գազի գինը բարձրանալու է, արդյո՞ք դա որևէ կերպ չի ազդի Հայաստան մատակարարվող գազի գնի վրա, Բաղրամյանը պատասխանեց. «Դա կարող է ազդեցություն ունենալ սահման մատակարարվող գազի գնի վրա, բայց ինչպես գիտեք, դա ձևավորվում է որոշակի քաղաքական որոշման արդյունքում, ամեն դեպքում, այս մասով դեռևս կոնկրետ բանակցություններ չկան»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ