11  06  2019

ԵՏՄ երկրների քաղաքացիները կենսաթոշակ կստանան այն երկրից, որտեղ աշխատել են



Ռուսաստանը կսկսի կենսաթոշակներ վճարել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներից աշխատանքային ներգաղթյալներին: Դա նախատեսվում է ԵԱՏՄ-ում կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագրով։

Համաձայնագրի վրա աշխատել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը։

«Գործող իրավակարգավորումներով, կողմերի քաղաքացիների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է այն երկրի օրենսդրությամբ, որի տարածքում բնակվում է անձը՝ անկախ նրանից, թե որտեղ է աշխատել: Այսինքն, եթե ես աշխատել եմ ՌԴ-ում, բայց տեղափոխվել եմ Հայաստան, ստանում եմ այստեղի օրենսդրությամբ: Այժմ անցում կկատարվի համամասնության սկզբունքի, այսինքն՝ թոշակը կստանա այնտեղից, որտեղ աշխատել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սմբատ Սաիյանը՝ հավելկելով, որ սա կբերի պետբյուջեի լրացուցիչ ծախսերի, որոնք տանելի են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ