02  08  2018

Արտագաղթի տեմպերը՝ ըստ ԱՎԾ պետի



Օրեր առաջ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018 թվականի հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն:

Օգոստոսի 2-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը որոշ մանրամասներ ներկայացրեց միգրացիոն փոփոխությունների մասին:

Այս տարվա առաջին կիսամյակում մեկնումների և ժամանումների բացասական ցուցանիշը կազմել է մոտ 6000 մարդ՝ նախորդ ժամանակահատվածի 37 հազարի փոխարեն: Հարցին, թե հեղափոխությունն ազդե՞լ է մարդկանց տրամադրությունների վրա, որպեսզի նրանք չարտագաղթեն, Մնացականյանն ասաց, որ իրենք զբաղվում են միայն փաստագրումներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ