14  06  2018

Փողոցային պայքար՝ ընդդեմ պարտադիր կուտակայինի

Փողոցային պայքար՝ ընդդեմ պարտադիր կուտակայինի

«Միացյալ Երիտասարդական Լիգա» երիտասարդական նախաձեռնությունը սկսում է պայքար Պարտադիր կուտակային կենսաթոշակային ծրագրի դեմ, որը համարում է կասկածելի:

Նախաձեռնության հայտարարության մեջ ասվում է.

« Դեմ ենք պարտադիրին, չենք վստահում այդ համակարգին։ Բազմաթիվ անգամ մեր հասարակության լայն շրջանակներ դեմ են դուրս եկել ՀՀԿ-ի նախաձեռնած այդ կասկածելի հետևանքներով ծրագրին։

Օրենքի չեղարկումը բխում է Ազատ, Անկախ Հայաստանի հպարտ քաղաքացիների շահերից, քանզի վստահելով ներկայիս կառավարությանը՝ չենք կարող վստահել 5, 10 կամ ավելի հետո եկող կառավարությանը։

Բացի այդ, «պարտադիր» բաղադրիչը քաղաքացիների իրավունքների ոտնահարում է։ Միացյալ Երիտասարդական Լիգա նախաձեռնությունը հայտարարում է, որ մինչ հունիսի 24-ը չլինի օրենքի սառեցում և օրենքի չեղարկման կամ փոփոխման տարբերակների քննարկում, ապա պատրաստ է անգամ սահմանադրությամբ ամրագրված իրավունքներով սկսել փողոցային պայքար այդ օրենքի դեմ։

Փողոցային պայքարը կլինի այլընտրանք, եթե երկրի գործադիր իշխանությունը հաշվի չառնի իրական իշխանության՝ ժողովրդի կարծիքը»։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ի արտահերթ նիստում կառավարությունն ընդունեց պարտադիր կուտակային համակարգը հուլիսի 1-ից բոլորի համար պարտադիր լինելու որոշում:

Այն պատճառ հանդիսացավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրաժարականի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ