27 02 2024

Բազմաթիվ քաղաքացիներ տուգանվում են ոչ պաշաճ գծանշումների պատճառով․ պատգամավոր



ԱԺ հերթական նիստում  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադառնալով երթևեկության կաննոների խախտման և տուգանքներին վերաբերող na[ag]in, նշեց․ «Գծանշումները շատ վատ վիճակում են։ Բազմաթիվ քաղաքացիներ արդարացի բողոք ունեն՝ տուգանքները, որ ստանում են տուգանքներ, հենց այդ ոչ պաշաճ գծանշումների արդյունքում է։ Օրինակ՝ ավտոբուսների համար նախատեսված անցումների հատվածն է, որը չի երևում և մարդկանց տուգանքներ է գալիս»։ 

Ընդդիմադիր պատգամավորը անդրադարձավ մի շարք հարցերի՝ մեքենաների լուսաթափանցելիության օրենքի ընդունումը։ Պատգամավորի խոսքով՝ պարզ չէ, թե դրանով ինչ խնդիր լուծվեց։ Նա նաև նշեց փաստաթղթեր չունեցող մեքենաների՝ տրակտորների, 50-ական, 60-ականների մեքենաների սպասարկման հարցը, հատկապես սահմանամերձ մարզերում, որոնք զրկված են շահագործման հնարավորությունից։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ