19 08 2023

ԿԽՄԿ-ն կոչ է անում հնարավոր դարձնել հումանիտար մատակարարումների վերսկսումը Արցախ

ԿԽՄԿ-ն կոչ է անում հնարավոր դարձնել հումանիտար մատակարարումների վերսկսումը Արցախ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն որոշում կայացնողներին կոչ է անում փոխզիջում գտնել և հնարավոր դարձնել հրատապ անհրաժեշտ մարդասիրական մատակարարումների վերսկսումը Լաչինի միջանցքով։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ:​

Նշվում է, որ ԿԽՄԿ մնում է Լաչինի միջանցքում գործող միակ մարդասիրական կազմակերպությունը՝  արձագանքելու մարդասիրական աճող կարիքներին: Բժշկական պարագաների վերջին առաքումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, իսկ սննդամթերքի վերջին առաքումը` հունիսի 14-ին:

«1992թ.-ից Հարավային Կովկասում գործող ԿԽՄԿ-ն պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ և աջակցել հումանիտար խնդիրների լուծմանը»,- նշում են ԿԽՄԿ-ից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ