14 03 2022

Ինչո՞ւ «անհրաժեշտություն» եղավ ցուցարար աղջկա ձեռքը կոտրելու․ Թագուհի Թովմասյանը՝ նախարարին



Երբ վերջերս Եվրանեսթի նիստերի ժամանակ Երևանում բողոքի ցույց  եղավ՝ ընդդեմ Ադրբեջանի երկու պատվիրակների ժամանման, բերման ենթարկվեցին ՀՀ քաղաքացիները, և մի աղջկա ձեռք կոտրվեց։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին մի միջադեպ հիշեցրեց, երբ Եվրանեսթի նիստերի ժամանակ Երևանում բողոքի ցույց  եղավ՝ ընդդեմ Ադրբեջանի երկու պատվիրակների ժամանման, բերման ենթարկվեցին ՀՀ քաղաքացիները, և մի աղջկա ձեռք էր կոտրվել։

«Ձեր տեսակետը ո՞րն է։ Չեմ լսել, որ տեսակետ արտահայտեք երիտասարդ աղջկա ձեռքը կոտրվելու առնչությամբ։ Ի՞նչ հանգամանքներում է դա եղել, ինչո՞ւ «անհրաժեշտություն» եղավ նրա ձեռքը կոտրելու»,- հարցրեց Թագուհի Թովմասյանը։

Նախարարի պատասխանը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ