01 03 2022

ՔՊ-ի չքննարկած օրինագծերը լրագրողներին է հանգամանորեն ներկայացրել ընդդիմադիր պատգամավորը



« ՔՊ-ի տապալած մեր նախաձեռնությունը վերաբերելու էր 480 հազար կենսաթոշակառուին ու մեր 80 հազար նպաստառուներին»,«այս մաիսն ԱԺ –ում լրագրողների հետ հրավիրած առանձին հանդիպմանը հայտնել է Հայաստան դաշինքից պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հանգամանորեն մանրամասնելով, թե ինչ էականփոփոխություններ էր առաջարկում սոցպաշտպանական ոլորտի շահառուների համար ընդդիմությունը, որը սակայն իշխանությունը ավանդաբար մերժել է ՝ առանց դրանց բովանդակության մեջ խորանալու:

«Կենսաթոշակներն ու նպաստները յուրաքանչուր տարի կանոնավոր ինդեքսվարելու նպատակ էր հտապնդում մեր առաջարկած օրինագիծը, մինչդեռ միջազգային պրակտիկա է մարդկանց չփոփոխվող եկամուտների ու ահռելի գնաճի պայմաններում թոշակն ու նպաստը  ինդեքսավորելու մեխանիզմով հակակշռել իրավիճակին ու հնարավորություն տալ քաղաքացուն ամեն տարի ավելի շատ մթերք ու ծառայություններ գնել՝ առանց խեղճանալու: Բայց այս օրինագիծը ու Հայաստան դաշինքի այսօր առաջարկած մյուս օրինհագծերը թույլ չտրվեց  իշխանական խմբակցության կողմից քննարկել դահլիճում:

 Մեր մյուս առաջարկն այն էր որ այլևս պարտադիր պայման չդառնա  կես միլիոն թոշակառուին տարեկան մեկ անգամ պարտադիր կերպով մտնել որևէ բանկ՝ իր ներկայությամբ ապացուցելու որ ինքը երկրում է, փոխարենը կա Սեթ համակարգը, որը տեխնիկապես հաստատում է մարդու սահման չհատելու հանգամանքը: Ուստի պետությունն ընդամենը պետք է օգտվի միասնական տեղեկատվական  համակարգից ու բարեխղճորեն կատարի իր պոզիտիվ պարտականությունը՝ առանց քաղաքացին ավելորդ նեղություն պատճառելու: Հազվադեպ են այն դեպքերը երբ մարդը երկքաղաքացիություն ունեն ուստի հնարավոր չէ երկու անձնագրերը նույնականացնեռլ հասկանալու երբ ա նա հատել ՀՀ սահմանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ