01 03 2022

ՀՀ-ն միակ երկիրն է, որտեղ ստեղծվում է կալանքի դատարան. Արամ Վարդևանյան



2008 թվականի մարտի մեկի իրադարձությունները հանրային օրակարգում այլևս հիշվելու են Ղազախստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների և դրանում այս իշխանությունների վարքագծի համատեքստում: Այս մասին «Հանրային օրակարգ» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Շատ հետաքրքիր էր, որ այն ժամանակ ընդդիմադիր, այժմ բարձրաստիճան պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը, օրինակ, կոչով չէր դիմում ղազախ ժողովրդին՝ ասելով, որ վերցրեք ոստիկանների ձեռքից մահակները, զինվեք «Մոլոտովի կոկտեյլներով» և դրա պայմաններում, օրինակ, իր հոգին փառավորվում էր։ Նման որևէ կոչ չլսեցինք նրանից, հակառակը, տեսանք նույնիսկ ՀՀ ԶՈՒ-ի ներգրավումը, մասնակցությունը Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին», - ասաց Արամ Վարդևանյանը։ Արամ Վարդևանյանն անդրադարձավ նաև իրավական դաշտում առկա մյուս խնդիրներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ