01 03 2022

Մեզ մանդատ են տվել այս իշխանություններին վռնդելու համար. Արթուր Վանեցյան



Քննադատությունը, որ կա հանրության մեջ՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի նկատմամբ, որ չենք արդարացրել հույսերը. պետք է հասկանանք, որ 8-րդ գումարման ԱԺ-ն սովորական պայմաններում չի ձևավորվել: «Հայկական օրակարգ» պանելային քննարկման ժամանակ ասաց «պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը:

«Սա առաջին ԱԺ-ն է պարտությունից հետո, կապիտուլյացիոն բնույթի փաստաթուղթ ստորագրելուց հետո, երբ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան ակտիվ փողոցային պայքարից հետո: Այսինքն հանրությունը, որը մոտ 8-9 ամիս գտնվում էր ակտիվ փողոցային պայքարում, այն ընդդիմադիր գործիչներից, որոնց մի ամիսն այսօր հայտնվել է խորհրդարանում, ունեին սպասելիք և տվել են մանդատ ոչ թե գնալ խորհրդարանում կառուցողական ինչ-որ աշխատանք իրականացնելու գործով՝ իշխանությունների հետ, այլ մեզ տրվել է մանդատ այս իշխանություններին վռնդելու, քշելու և ստանձնելու երկրի կառավարման պատասխանատվությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ